Հասարակություն Բարի օր 

Yerevan.today-ում խուզարկությունը և կայքի սարքավորումների բռնագրավումը լուրջ վտանգ է ներկայացնում լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքներին

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.today կայքի խմբագրությունում ոստիկանության կողմից իրականացված խուզարկությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այն խախտում է լրագրողների աղբյուրների կոնֆիդենցիալությունը:

«Yerevan.today-ում խուզարկությունը և կայքի սարքավորումների բռնագրավումը լուրջ վտանգ է ներկայացնում լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքներին, որոնք երաշխավորված են Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանով»,- ասել է կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը:

Մենք ցավում ենք, որ ոստիկանությունը չի փնտրել առավել քիչ աղմկոտ և առավել համաչափ ճանապարհ իր իրավական նպատակին հասնելու համար»:

Նույն շարքից