Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ինչու Պուտինը զիջումների գնաց Էրդողանի հետ հանդիպմանը. Deutsche welle

analitik.am

Սոչիում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվեցին ռազմական գործողություններ չսկսել սիրիական Իդլիբում, որը համարվում է ահաբեկչներ վերջին որջն արաբական երկրում:

Ավելի վաղ տպավորություն կար ստեղծված, որ ռազմական օպերացիայի հարցն արդեն որոշված է, սակայն դեռ պետք էր որոշել ժամկետները:

Անդրադառնալով թեմային՝ գերմանական deutsche welle-ն հարց է բարձրացնում՝ կարելի է արդյո՞ք հույս ունենալ, որ տարածաշրջանում իրավիճակը կկարգավորվի:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը նշել է, որ Բեռլինը դրական է գնահատում այն բոլոր քայլերը, որոնք ունակ են կանխելու հումանիտար աղետն Իդլիբում՝ հավելելով, թե վերջին տարիներին ոչ մեկ անգամ է եղել, որ պայմանավորվածությունները չկատարվեն, դրա համար Գերմանիան ուշադիր հետևելու է իրավիճակին:

Deutsche welle-ի փոխանցմամբ, պայմանավորվածությանը թերհավատորեն են վերաբերում նաև հենց Իդլիբի և Թուրքիայի սահմանային շրջանների բնակիչները:

Շատ արևմտյան վերլուծաբաններ վստահ են, որ Պուտինը ստիպված է եղել զիջումների գնալ Էրդողանի հետ հանդիպմանը, քանի որ Մոսկվան, ի դեմս Անկարայի, գործընկերոջ կարիք ունի. Անկարան պետք է օգնի բանակցային սեղանին նստեցնել սիրիական ընդդիմությանը, ինչն անհնար կլիներ, եթե Իդլիբում օպերացիա սկսվեր:

Նույն շարքից