Հասարակություն Սպորտ 

Մեսսին «ՊՍՎ»-ի դեմ խաղում հեթ-տրիկով միանգամից երկու ռեկորդ է սահմանել

analitik.am

Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլը: Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց հոլանդական «ՊՍՎ»-ին:
Կատալոնական գրանդից գոլերի հեղինակ դարձան Ուսման Դեմբելեն և Լեոնել Մեսսին, ով իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց:

Արգենտինացին այսպիսով միանգամից երկու ռեկորդ սահմանեց: Հիմա նա ՉԼ խմբային փուլում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստն է և առաջինը, ով 8 հեթ-տրիկի հեղինակ է դառնում եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:

 

Նույն շարքից