Հասարակություն Ֆեյսբուք 

Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն. Արարատի մարզպետը զգուշացնում է

analitik.am

«Արարատի մարզի հարգելի և ոչ այնքան հարգելի դպրոցների տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ:

Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել, ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում:

Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե իհարկե այդպիսի «դուխով» տնօրենները դեռևս ազատության մեջ են գտնվում:

Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների երջանիկ ապագան:

Հ.Գ. Իսկ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում շտապ դիմել մեզ՝ ահազանգելով (0235) 2-19-53»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը

Նույն շարքից