Հասարակություն 

Հայկական թիմի հաղթանակը

analitik.am

Սեպտեմբերի 10-ից 16-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվեց Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցը, որի աշխատանքներին մասնակցեցին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Գիտական նստաշրջանի նիստերին հաջողությամբ ներկայացվեցին հետևյալ զեկուցումները.

• «Սեյսմիկ պաշպանությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ», զեկուցող Հրաչյա Պետրոսյան;
• «Արարատյան սեյսմիկ փորձադաշտում տեկտոնամագնիսական անոմալիաների ուսումնասիրությունների արդյունքները», զեկուցող Աննա Բայրամյան:

Մեր մասնագետները մասնակցեցին հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդեցին արդեն եղած կապերը ու ստեղծեցին նորերը՝ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության երկու ներկայացուցիչները՝ Հ.Պետրոսյանը և Ա.Բայրամյանը կազմեցին «Արարատ» թիմը և մասնակցեցին ավանդական «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթին: Վերջինիս մասնակցեց 8 թիմ, որոնք կազմված էին ԱՊՀ երկրների առաջատար սեյսմոլոգիական կառույցների լավագույն գիտնականներից:

Մրցույթն անցավ 3 փուլով և տևեց անընդմեջ մոտ 3 ժամ: Համառ պայքարում Հայաստանը ներկայացնող միակ թիմը` «Արարատը» ճանաչվեց հաղթող:

Նույն շարքից