Գլխավոր Իրավական 

Բոլոր խմբակցությունները որոշել են մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

analitik.am

Խորհրդարանում մեկնարկել է ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքը:

Հանձնաժողովը պետք է մասնավորապես զբաղվի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման ուսումնասիրությամբ:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի խոսքերով, բոլոր խմբակցությունները համաձայնվել են մասնակցել աշխատանքներին: Այսօրվա նիստին ներկա չեն Արփինե Հովհաննիսյանը, Ալեն Սիմոնյանը, ովքեր Հայաստանում չեն, և Վահե Էնֆիաջյանը, ով բացակայում է տեխնիկական պատճառներով:

Նիստին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ

Նույն շարքից