Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Ռուսաստանին պաշտոնապես կիբերսպառնալիք է հայտարարել

analitik.am

Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ նախագահին կից կիբերանվտանգության ապահովման առաջին ռազմավարությունը: Ինչպես հայտնում է Fox News-ը, ռազմավարության մեջ Ռուսաստանը համարվում է գլխավոր կիբերսպառնալիքներից մեկը:

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը  կիբերհարձակումներն օգտագործել է  երկրի բնակչության վրա ազդելու համար: Խոսվում է նաև երկրում դեմոկրատական գործընթացների վրա բացասական ազդեցություն ունենալու մասին:

Ռուսաստանից բացի կիբերսպառնալիքներ են համարվել նաև Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը: Բոլոր այդ երկրները, ԱՄՆ-ի իշխանությունների պնդմամբ, ցանկանում են վնասել ամերիկացիներին և երկրի շահերին:

Նույն շարքից