Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինի հետ առաջին շփումը եղել է հոկտեմբերի 27-ից հետո. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել Коммерсант-ին՝ խոսելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին:

Քոչարյանը նշել է, որ Պուտինի հետ առաջին շփումը եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ հոկտեմբերի 30-ին Պուտինը ժամանել է Երևան:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Քոչարյանը Պուտինին իրեն ընկեր է համարում, երկրորդ նախագահը նշել է, որ ընկեր հասկացությանը շատ լուրջ է վերաբերում, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Պուտինի հետ հարաբերություններին, ապա ծանոթության երկրորդ տարում ինքը զգացել է, որ կան ընկերական հարաբերություններ:

Հարցին, թե կարող է արդյո՞ք ինքը ցանկացած պահի վերցնել հեռախոսը և զանգահարել Պուտինին, Քոչարյանը նշել է, որ դա տեխնիկապես բարդ է, քանի որ հնարավոր չէ խոսել բաց կապով:

Քոչարյանը խոսել է նաև իր ծննդյան օրը Պուտինից ստացած զանգի մասին՝ հայտարարելով, որ դա լուրջ աջակցություն է, սակայն ինքը երբեք չի հրապարակում նման տեղեկությունները:

Նույն շարքից