Այսօր՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ՝ Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի ասուլիսը։
Ասուլիսի ընթացքում նրանք հերքեցին իրենց կապն այն ձայնագրության հետ, որն արդեն մի քանի օր է քննարկման առիթ է դարձել։
«Ասեմ, որ սեպտեմբերի 12-ի առավոտյան, մեր խմբագրությունում ՀՔԾ-ի և ոստիկանության աշխատակիցների կողմից հետախուզում իրականացվեց և այն հիմնավորումը, որով դատարանի որոշմամբ մեզ ներկայացրեցին խուզարկության հիմքերը, այնտեղ գրված էր, որ հնարավոր է ես և Հայկ Այվազյանն ենք այդ գախնալսումն իրականացնողները։Մի ձևակերպում կար այդ որոշման մեջ, որում նշված էր, որ այդ գրասենյակը խիստ քողարկված վիճակում է գործում, նշեմ, որ այդ գրասենյակն արդեն 2 տարի է գործում է և ամեն բնագավառի մարդ եկել է այդտեղ, այնպես որ այն ընդհանրապես քողարկված չէ»։
Հայկ Նահապետյանի խոսքերով, իր և Հայկ Այվազյանի կողմից այդ ձայնագրությունն իրականացնելուն՝ իրենք ժպիտով են վերաբերվում և ասում, որ իրականությունից հեռու և իրականության հետ որևիցե առնչություն չունեցող գնահատական է տրված։
«Միարժամանակ մեր մոտից առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ և հեռախոսներ, ներառյալ նաև սովորական հեռախոս, որի վրա չկա կրիչ և որով հնարավոր չէ ձայնագրել անգամ սովորական խոսակցություն։
Խուզարկություն եղել է նաև Հայկ Այվազյանի տանը և այնտեղ փնտրել են նաև թմրանյութ և զենք։ Կարծում եմ, որ այն գործի հետ կապված, որով հարուցվել է քրեական գործ, կապ չունի ո՛չ զենքը և ո՛չ էլ թմրանյութը, նրանք պետք է փնտրեին միայն սարքեր, որոնց միջոցով իրականացվել էր այդ գաղտնի ձայնագրությունը»:
Լրագրողների հետ զրույցում Հայկ Այվազյանը խոսեց իրենց տան խուզարկության մասին, որի ժամանակ նա գտնվել է խմբագրությունում. «Խուզարկությունն եղել է իմ ծնողների տանը, որտեղ ես գրամցված եմ, սակայն չեմ բնակվում և ես ներկա չեմ եղել այդ գործընթացքին, որովհետև միարժամանակ խուզարկում էին նաև խմբագրությունը: Բանավոր ձևով մորս ներկայացրել են դատարանի որոշում, որի հիման վրա պետք է խուզարկենի բնակարանը և որ պետք է փնտրեն թմրանյութ, զենք և գաղտնալսող սարքեր: Տարօրինակ է, որ մեր տանը զենք ու թմրանյութ են թորձել գտնել, որովհետև նման գործով նույնիսկ վկա ներգրավված չեմ եղել, հետևաբար դրանց թնտրումն անիմաստ էր»:
Նահապետյանն շարունակելով խոսքն ասաց.«Խուզակության պատճառով կազմալուծվել է մեր նախաձեռնության աշխատանքները, որովհետև տարել են համակագիչները և համապատասխան բոլոր սարքերը, որով մենք այդ գործունեությունն իրականացնում ենք: Ի դեպ նշեմ, որ մեր նախայեռնությունն ըստ մեզ մոտակա ամիսներին 2 կարևոր գործուղություն է իրականացնելու: Առաջինն վերաներվում է ԱԺ մեր նախաձեռնության կողմից ներկայացված նույնասեռականների քարոզչությունը արգելող օրենքի նախագիծն անչափահասների շրջանում և երկրորդ՝ նոյեմբերին ՀՀ-ում տեղի է ունենալու «ԼԳԲՏ» քրիստոնեաներ քարոզչություն ֆորում միջոցառումը և մենք լինելով ազգային ավանդական պահպանողական արժեքներ կրող անձիք և կառույց, լինելու ենք այն կամակեպիչներից, ովքեր խոչնդոտելու են և բացատրելու են մարդկանց այն վտանգները, որոնք իր մեջ կրում է այդ ֆորումը»:
Հայկ Նահապետյանի խոսքերով, իրենք համագործակցել և համագործակցելու են բոլոր այն մարդկանց հետ, ովքեր համախոհ են իրենց հետ և կապ չունի դա կլինի հասարակական կազմակերպություն, քաղաքական կուսկացություն՝ անկախ իրենց ուղղվածությունից և արտաքին կողմնորոշումից, անկախ իրենց սոցիալական վիճակից և զբաղեցրած պաշտոնից:
Օֆելի Իսրայելյան