Բարի օր Քաղաքականություն 

Ես Նիկոլ Փաշինյանին չէի համեմատի արևի հետ. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Հայաստանի նոր իշխանությունները քաոտիկ են, չեն հասկանում տնտեսությունը, չունեն հստակ գործողությունների ծրագիր: Այս մասին Коммерсант-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով,  Փաշինյանը բավականաչափ վառ լիդեր է, սակայն նրա պոպուլիզմն անհանգստացնում է՝ հիշեցնելով Հուգո Չավեսի ոճը: Երկրորդ նախագահի պնդմամբ, եթե համեմատություններ տարվեն, նմանությունն ակնհայտ է:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ետխորհրդային պետությունների համար կարելի է բնորոշ համարել մեկ արևի առկայությունը և մյուս քաղաքական գործիչների համար ոչ այնքան տանելի պայմանների գոյությունը, Քոչարյանը նշել է՝ եթե արևն ունի կառավարելու փորձ, գիտելիքներ, հասկանում է տնտեսությունը, հետաքրքրված է երկրի երկարատև զարգացմամբ, այլ ոչ թե կարճաժամկետ նպատակներ ունի, երկիրը կարող է հաջողության հասնել: Իսկ եթե արևն անկանխատեսելի է,  անհասկանալի, հիստերիկ և չի տեսնում հեռանկարները, դա կարող է աղետի բերել:

Ճշտող հարցին, թե ինչ արև է Նիկոլ Փաշինյանը, Քոչարյանը նշել է, որ վերջինիս արևի հետ չի համեմատում: Նրա խոսքերով, Փաշինյանը հնարավոր է երկնաքար է, որը շատ արագ է վառվում:

 

Նույն շարքից