Киммерсанти-ի հետ ծավալուն հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե կան արդյո՞ք հարցեր, որոնց մասով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները համընկնում են, նշել է, որ շատ հարցերում ինքն առհասարակ չգիտի, թե որն է վերջինիս տեսակետը:
Քոչարյանը խոսել է նաև Փաշինյանի հայտարարության մասին, որով վերջինս իրեն և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին քաղաքական դիակ է անվանել: Երկրորդ նախագահը, անդրադառնալով իր շանսերին, հայտարարել է, որ Փաշինյանի ցույցերում ժամանակի կեսը խոսվում է իր մասին. «Եթե նա անհանգիստ չէ, ի՞նչ է տեղի ունենում, որտեղի՞ց այդքան անհանգստություն, եթե չկա քաղաքական պլատֆորմ ի դեմս Քոչարյանի»:
Քոչարյանի կարծիքով, Փաշինյանին անհանգստացնում են իր նախագահության տարիներին գրանցած հաջողությունները: