ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը վստահ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա:
Ազատության հետ զրույցում Սարգսյանը նշել է, որ Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է. «Չեմ կարծում թե գաղտնալսումներն առանց իր միջամտության են եղել, չնայած դատարանը պետք է ճշտի: Կարծում եմ, որ նրա մատը խառն է: Ամեն դեպքում դրանից նրանք սկսեցին օգտվել»:
Սարգսյանի խոսքերով, եթե նույնիսկ Քոչարյանը կապ չունի գաղտնալսումների հետ, նա ունի տեղեկություններ այսօրվա գործող դատավորների մասին, նրանց ընտանիքների, կենսագրականի մասին. «Ես քիչ բան չգիտեմ, իսկ Քոչարյանը, հավատացեք, ինձանից 10 անգամ շատ բան գիտի, ունի լծակներ»: