ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ երեք պաշտոնաթող նախագահներն էլ հրավիրվելու են տոնական միջոցառումներին:
Սերժ Սարգսյանի պատասխանը դեռ հայտնի չէ: