Հասարակություն Քաղաքականություն Ֆեյսբուք 

Սոցապնախարարության նորանշանակ պաշտոնյան հետախուզման մեջ չէ

analitik.am

Ժողովուրդ ջան մի քանի օր առաջ hraparak.am անունով լրատվական կայքն իմ հասցեին լուրեր էր տարածել, թե իբր ես 2014թ-ից ՌԴ տարածքում գտնվում եմ հետախուզման մեջ: Ներքևի գրությունով, որ ստացել եմ ՀՀ ոստիկանությունից, երևում ա, որ ես ՀՀ տարածքում չեմ գտնվում հետախուզման մեջ: Քանի որ ՀՀ և ՌԴ միջև կա միջպետական համաձայնագիր, որով ՌԴ-ում հետախուզվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որոշ ժամանակ անց հետախուզում է հայտարարվում նաև ՀՀ-ում, ապա ես չեմ կարող հետախուզման մեջ գտնվել նաև ՌԴ տարածքում:
Ճիշտ է, հոդվածում գրածին քչերը հավատացին, բայց լավ կլինի հոդվածում տեղ գտած կեղծ լուրերը հերքվեն նշված լրատվականի կողմից՝ վարկանիշի անկման և այլ հետևանքներից ելնելով:

Արսեն Օհանյան

Նույն շարքից