Բարի օր Քաղաքականություն 

Մեզ մեղադրում են, որ հետևեցինք Հայկ Մարությանի օրինակին և սևի ու սպիտակի բանաձևն առաջ քաշվեց․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝սեպտեմբերի 19-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով, իրենց մեղադրում են ժողովրդին սևերի և սպիտակների բաժանելու մեջ․ «Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, այսպես ասած, սևի և սպիտակի բանաձևն առաջ քաշվեց և,ըստ էության, որոշակի հանգամանքների բերումով դարձավ որոշակի քաղաքական կարգախոս։

Ես ուզում եմ այս հարցում էլ լինել կատարյալ անկեղծ։ Իրականում, ինչից է ծագել այդ ամբողջ բարդությունը, որ մենք, Իմ քայլը դաշինքը ձևավորվել է հեղափոխության ներկայացուցիչների դաշինք, ցուցակ, թիմ, և ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես էին գալիս որպես մի ուժ, որը դեռ այն գլխից հեղափոխության կողքին է եղել, հեղափոխությունը պաշտպանել է։

Այդ ժամանակ քաղաքական ուժերը շատ անորոշ վիճակում են եղել, մեզնից շատերը բանտերում են եղել։ Հեղափոխությունը վերջնական տեղի ունեցել այն ժամանակ, երբ Արշակունյաց պողոտան երկու կողմերը լիքը ժողովուրդ էր և ծայրը չի երևում։

Հեղափոխությունն այդ օրն է տեղի ունեցել, և այդ պրոցեսը հստակ առաջնորդություն չի ունեցել, ժողովուրդն է արել այդ հեղափոխությունը, բայց արդարացի է այն, որ նույնիսկ սև և սպիտակի, հեղափոխականների և հետհեղափոխականների բաժանենք շատ քաղաքական ուժեր իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից, որովհետև այն ժամանակ,  երբ որ մենք ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն անի այն, ինչ ուզում է անի, և այո, քաղաքական ուժերն, ըստ էության, անտարբեր էին դրա նկատմամբ։

Այսօրվա քաղաքական արշավի ամենաթունդ հեղափոխական հռետորիկայով հանդես եկող շատ ուժեր Սերժ Սարգսյանի հետ ապագան էին քննարկում՝  ով լինի ընդդիմություն, ով լինի իշխանություն, դու ստեղ կկանգնես, մյուսը կասի չէ, ես կպատասխանեմ։ Եվ որ շատ կարևոր է այս ընտրական արշավի ընթացքում այդ նույն մարդիկ անընդհատ աշխատում էին էլի վերակենդանացնել արդեն իրենց շահերի համար հանրապետական, ըստ էության, արդեն մեռյալ ընտրակեղծարար համակարգը։ Եվ , երբ որ մենք տեսանք, որ այս մարդիկ բեմերից հեղափոխության անուն են տալիս, կներեք, իմ անունն են տալիս, ասում են, որ մենք թիմ ենք, հետո գնում են բակերում սկսում են հանրապետական ընտրակեղծարարների հետ բանակցել, մենք ասացինք, որ այսպես այլևս շարունակել չի կարելի։ Եվ եթե սև սպիտակից որևէ մեկը դժգոհում է, ուրեմն առաջին հերթին մենք ենք դժգոհում, որովհետև դուք եք ձեր քայլերով ձեզ դրել մի դաշտում, երբ որ ուզում էիք վերակենդանացնել մեռյալ քաղաքական համակարգը։

Հիմա ես կարող եմ վստահ ասել, որ այդ մեռյալ համակարգը վերակենդանացնելու փորձերը ձախողված են , և երբ որ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը դա հասկացան, սկսեցին ընտրարշավ անել, որովհետև հասկացան, որ իրենք պետք է խոսեն ոչ թե հանրապետականի հետ, այլ ժողովորդի հետ։ Սև և սպիտակի մեր բանաձևով բոլոր քաղաքական ուժերին ստիպեցինք ուղիղ և անկեղծորեն խոսել ժողովրդի հետ։ Ժողովրդին ընտրական շտաբեր կանչելու փոխարեն իրենք են գնում խոսում ժողովրդի հետ, որովհետև հասկացել են, որ այս ընտրություններում միայն ու միայն ժողովուրդն է որոշելու։ Եվ եթե տաս օր առաջ, մի շաբաթ առաջ ընդհուպ կարելի էր խոսել հակահեղափախության կամ այս կարգի երևույթների մասին, ես այսօր կարող եմ շատ վստահ և հստակ ասել՝ՀՀ հպարտ քաղաքացիներ, ձեր իշխանությանը ՀՀ-ում ոչինչ չի սպառնում և ոչինչ չի սպառնալու։

Հիմա սկսվել է մի նոր գործընթաց, երբ քաղաքական ուժերը դժգոհում են, մեզ հաճախ ասում են՝դե եկեք պայմանավորվենք էլի, ով ինչ, ոնց, որտեղ, բայց մենք ասում ենք՝ չունենք մենք ոչ մեկի հետ ոչինչ պայմանավորվելու, որովհետև մեր պայմանավորվածությունը ժողովրդի հետ է։ Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդաիշխանություն, ժողովրդի թիկունքում ոչ մեկ ոչ մի պայմանավորվածության չի գալու»։

Նույն շարքից