Քաղաքական 

Իմ ուղիղ եթերների մեկնաբանություններում էլ կա հայհոյախոսություններ, բայց մի տարբերությամբ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Իմ քայլը » դաշինքի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց սոցցանցերում հաճախ հնչող հայհոյախոսությունների մասին՝ նշելով, որ իր ուղիղ եթերների ժամանակ՝ մեկնաբանություններում նույնպես հնչում են հայհոյախոսություններ․ «Ես ընդունում եմ, որ շատ դեպքերում լինում են հայհոյախոսություններ, ասում են հայհոյախոսություն կա՝ օրինակ իմ ուղիղ եթերների մեկնաբանություններում էլ կա հայհոյախոսություններ՝  մի տարբերությամբ, բայց անհամեստ կհնչի, չասեմ ավելի լավ ա։

Ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ, որ մենք պետք է ավելի հանդուրժող միջավայր ձևավորենք, որպեսզի միմյանց քննադատությանն ավելի ուշադիր լինենք։ Ինչպես իրենք են ասում, բերանները փակեն, թող խոսեն ժողովուրդ, որովհետև խոսքի և արտահայտվելու ազատությունը շատ կարևոր արժեք է մեզ համար, բայց ես ուրիշ բան եմ ասում, երբ որ ես ասում եմ՝մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտածեն՝ ինչ են ասում, որովհետև ՀՀ-ում մարդ կա մի շաբաթում երեք հեռուստաընկերություն է առնում, ասում է ՝ իմ խոսքի ազատության իրավունքները սահմանափակվում են, մի ամսում երեք հեռուստաընկերություն է առնում, 20 հատ կայք, որոնք բոլորը հակակաքարոզչություն են անում կառավարության դեմ ու ասում են՝ մեր խոսքի իրավունքը սահամանափակվում է։ Սա էլ մի յուրօրինակ աբսուրդ է»։

Նույն շարքից