Քաղաքական 

Հլը մի հատ ձեզ թափ տվեք, տեսնենք ձեր որ կտորը որ կողմը կընկնի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Իմ քայլը դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և Հանրապետական կուսակցության անդամներին վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես նշելով․ «Մի տարօրինակ զարմանալի պրոցես է սկսել, հիշո՞ւմ եք, երբ որ առաջին անգամ՝ մայիսի 2-ին, Հանրապետական կուսակցությունը դեմ քվեարկեց իմ վարչապետ ընտրվելուն, ես մոտեցա ամբիոնին և ասացի հետևյալը ՝ այսօր Հանրապետական կուսակցությունն ինքնասպանություն գործեց։

Հիմա այդ կուսակցության որոշ անդամներ արտահայատվում են, խոսում են, ասում են հեսա տեսեք թե ինչ ենք անելու, իրենց մնում է Սասունցի Դավիթի օրինակով ասել՝ հլը մի հատ ձեզ թափ տվեք, հլը մի հատ ձեզ թափ տվեք, տեսնենք ձեր որ կտորը որ կողմը կընկնի։

Սերժ Սարգսյանին ասացի, դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, ձեզ սխալ են զեկուցում, դուք չունեք ՀՀ-ում այն իշխանությունը որի մասին ձեզ զեկուցում են, գնաց՝ սպեցնազն ուղարկեց, հաջորդ օրն ասեց Նիկոլը ճիշտ էր ասում։ Հիմա ես այդքան առողջություն ունե՞մ Հանրապետականներին հատ-հատ այդքանը բացատրեմ։

Հիմա էլ ասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք ուզում, նպատակահարմար չենք գտնում, ասինքն ուզում եք ասեք, որ նպատակահարմար էի՞ք գտնում ինձ վարչապետ ընտրել, որ ընտրեցիք։ Ձեզ թվում է դո՞ւք եք որոշում ով պետք է ընտրվի վարչապետ, դուք չեք հասկացել ինչ է կատարվել, կներեք, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք։

Ասում են մենք արտահերթ ընտրություններ երևի որոշենք, որ չլինի, այսինքն իրենք ուզում են ասեն, որ իրենք են որոշել, որ ես վարչապետ ընտրվեմ։ Խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են, դե երևի մենք էլ դեմ լինենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, Սերժը կասեր իյա, իրո՞ք,  այսինքն ես չեմ հասկանում սա ինչ մտածողության ձև է, այսինքն չեն հասկացել Հայաստանում ինչ է կատարվում։ Ինձ ասում են այ մտածեք, որ այն ուժերը, որ օգնել են ձեզ՝ հիմա այլևս ձեզ չեն օգնի։ Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից Հայաստանում կարող է իրավիճակը փոխվել և դա ժողովուրդն է, ուրիշ ուժ ես չեմ տեսնում։ Սա ոչ թե ինչ-որ արհամարհանք է, սա ոչ թե սպառնալիք է, սա ուղղակի պարզ քաղաքական իրողության արձանագրում է։

Որ նոր վարչապետ էի ընտրվել, Հանրապետականներն իրար էին զանգում, ասում էին մի երեք ամիս սպասեք այս ոգևորությունը կանցնի, ռեյտինգները կզրոյանա, հիմա գիտեք ի՞նչ, հիմա էլ հարցումներ են անում և տեսնում են, որ իրենց կանխատեսումները ոչ միայն չեն իրականանում, այլև չորս ամսվա գոյության արդյունքում այսօր ՀՀ-ի կառավարության պայմանական ասած վարկանիշը բարձր է, քան մինչև հիմա եղած որևէ ժամանակաշրջանում»։

Նույն շարքից