Հայաստան Քաղաքական 

Ինչ է իրականում նկատի ունեցել Սերժ Սարգսյանը՝ ասելով «Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի». Առավոտ

«Որպեսզի Նիկոլ Փաշինյանը ճիշտ հասկանա և ընկալի Սերժ Սարգսյանի միտքը, նա պետք է Սերժ Սարգսյանի նման 30 տարի ծառայի պետական համակարգում և ամենօրյա ռեժիմով կրի անձնական բարձր պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի, քարոզարշավում արած այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն դեռ չի հասկացել իր  հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը՝ «Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի»։

«Կգա ժամանակ և հենց Սերժ Սարգսյանն ուղիղ կասի՝ ի՞նչ նկատի ուներ`«Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի» ասելով»,- ասաց մեր զրուցակիցը։

Նույն շարքից