Հայաստան Քաղաքական 

ՀՀ ԱԱԾ գաղտնի հարցման արդյունքները. Ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզարշավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնածուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երևանի քաղաքապետ ընտրվելու և այդ հիմքով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու և ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է:

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թեպետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են:

Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաև Արտակ Զեյնալյանի և Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստանալու շանսերը:

Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար վա-բանկ գնալու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից