Հասարակություն Պատահարներ 

Շղթայական վթար՝ Ցիտադելի մոտ. Կան տուժածներ

analitik.am

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում` Ցիտադել բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են Kia Rio (վարորդը՝ Տ. Մ., 1994 թ.), BMW 318 I  (վարորդը` Մ. Ծ., 1989 թ.), Lada 08  (վարորդը՝ Հ. Ս., 1990 թ.) և Mercedes C 180 (վարորդը՝ Հ. Հ., 1992 թ.) մակնիշիների ավտոմեքենաները:

Ժամը 00:22-ին Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Ղ.-ն (1987 թ.) հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել Lada 08 և Mercedes C 180 մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Նույն շարքից