Միջազգային Քաղաքականություն 

7 տրիլիոն դոլար. ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ սխալը՝ ըստ Դոնալդ Թրամփի

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե որն է իր կարծիքով ԱՄՆ պատմության մեջ իր երկրի ղեկավարության լրջագույն սխալը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ջորջ Բուշ կրտսերի կողմից ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելք մտցնելուն: Այս մասին հայտնում է The Hill-ը:

«Չնայած այն բանին, որ Օբաման հնարավոր է սխալ է վարվել այնտեղից զորքերը դուրս բերելով, սակայն բանակն այնտեղ ուղարկելը, իմ կարծիքով, մեր երկրի պատմության մեջ թույլ տրված ամենամեծ սխալն է»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, որ իր երկիրը Մերձավոր արևելքում ծախսել է 7 տրիլիոն դոլար, ունեցել է մարդկային կորուստ, հսկայական թվով մարդիկ են զոհվել նաև մյուս կողմից:

Նշենք, որ Պենտագոնի հաշվարկներով, ԱՄՆ-ը 2001-18  թվականներին Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում ռազմական օպերացիաների վրա ծախսել է 1,52 տրիլիոն դոլար: Սակայն Բրաունյան համալսարանը ներկայացնում է 5,6 տրիլիոն թիվը և սա 2017 թվականի տվյալներով:

 

Նույն շարքից