Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը կրկին իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը

analitik.am

ԱՄՆ-ում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զաքալիանիի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը հաստատել է, որ Վաշինգտոնը, նախկինի նման, աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը:  Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին, Վաշինգտոնում:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև հարցեր են քննարկել, որոնք վերաբերում է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացմանը:

 

 

Նույն շարքից