Հասարակություն 

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

analitik.am

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Ողջունելով դեսպանին` տնօրենը ներկայացրեց համակարգի հիմնական և նպատակային գործառույթները, անդրադարձավ երկու երկրների միջև արդեն ձևավորված փոխշահավետ աշխատանքներին ու հաստատված գործնական ամուր կապերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան  Ուրազաևը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև արդեն առկա հարաբերություններն առաջիկայում միայն կնպաստեն արդյունավետ և կազմակերպված աշխատանքներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև և գտնել համատեղ աշխատանքների եզրեր՝ հնարավոր բոլոր ուղղություններով:(Լուսանկարներ)

Նույն շարքից