Քաղաքականություն 

Շնորհավորական ուղերձ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ:

1990 թվականի սեպտեմբերի 20-ը շրջադարձային եղավ Օսիայի հնագույն պատմության մեջ: Հարավային Օսիայի ժողովուրդն ընդունեց կարեւոր որոշում եւ հռչակեց իր հայրենիքի անկախությունը՝ պատրաստակամություն հայտնելով ինքնուրույն կանխորոշելու սեփական ճակատագիրը:

Այդ տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն անցել է փշոտ, բայց փառահեղ ճանապարհ՝ բազում անգամներ ոտքի ելնելով հանուն իր անկախ պետականության, պատվի եւ արժանապատվության պաշտպանության:

Այսօր եղբայրական Հարավային Օսիան կայացած եւ դինամիկ զարգացող պետություն է, որը վստահորեն նայում է դեպի ապագան: Մենք անկեղծորեն ուրախ ենք մեր բարեկամ պետության բոլոր ձեռքբերումների եւ հաջողությունների համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, եւ մաղթում Ձեզ եւ Հարավային Օսիայի-Ալանիայի ողջ ժողովրդին խաղաղություն, երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:

  • 98
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Related Articles