Հասարակություն 

Հրաձգություն՝ ամերիկյան դատարանում. Վիրավորներ կան

analitik.am

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Մեյսոնթաուն քաղաքի դատարանում հրաձգության արդյունքում 4 մարդ է վիրավորվել: Վիրավորների թվում մեկ ոստիկան կա: Այս մասին հայտնում են Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունից:

Հանցագործի բացած կրակից վիրավորվել է երկու տղամարդ և մեկ կին: Ինչ վերաբերում է կրակ բացողին, ապա վերջինս լիկվիդացվել է  ոստիկանի կողմից:

Հրաձգության պահին դատարանում մի քանի դատական նիստ է ընթացել: Հանցագործը ևս եղել է դատական գործերից մեկի մասնակիցներից:

 

Նույն շարքից