Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր, կառավարության մոտ մարդաշատ է: Բողոքի ակցիա է իրականացնում միանգամից մի քանի խումբ:
Մասնավորապես այստեղ են հավաքված արծվաշենցիները, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցերը՝ հայտարարելով, որ արդեն ավելի քան 20 տարի է իրենց հարցը լուծման կարիք ունի, անընդհատ խոստումներ են ստանում, սակայն խնդիրը մնում է չլուծված:
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կամ դրսում, կամ վարչապետի մոտ:
Ցուցարարները հայտարարում են, որ չեն պատրաստվում հեռանալ, և ակցիան շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հետ չեն հանդիպել և հստակ պատասխաններ չեն տրվել:
Մեկ բնակարանի համար քաղաքացիները պահանջում են միջինը 20 հազար դոլար: