Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանը նվերներով էր եկել կառավարության նիստին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կառավարության հերթական նիստին Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նվերներով էր ներկայացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ոստիկանությունը կառավարության անդամներին ֆրանսերեն զրուցարան է նվիրում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում, ինչը շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար:

Վարչապետի խոսքերով, սա ևս մեկ լավ առիթ է իմացած լեզուների թիվն ավելացնելու համար: Փաշինյանը նաև կարծիք հայտնեց, թե լավ կլինի, եթե ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան:

Զրուցարանը լինելու է նաև ոստիկանության մոտ, տպաքանակը բավարար է, որպեսզի հյուրերի հետ անմիջական շփում ունեցող ծառայություններն ունենան այն:

Նույն շարքից