Քաղաքականություն 

Բոլոր թեկնածուներն ընդունել են դեբատի հրավերը, բացի Նաիրա Զոհրաբյանից ու Մանուել Գասպարյանից

analitik.am

Առաջին ալիքի «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագիրը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից դեբատին այս պահի դրությամբ համաձայնել են մասնակցել տասը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը դեռևս համաձայնություն չի տվել:

Թողարկումը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25-ին:

Այս մասին հայտնում է Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծառայության ավագ խմբագիր Լևոն Սարդարյանը:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը մերժել է հրավերը, քանի որ ցանկանում է միայն Իմ քայլը դաշինքի առաջին համար Հայկ Մարությանի հետ բանավիճել: Բացի դրանից, նրա սրտով չէ, որ բանավեճը չի լինելու ուղիղ եթեր:

Նույն շարքից