Հասարակություն Քաղաքականություն 

Բարևեք... ԿԳ նախարարն իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին

Բարևեք լուրեր տարածողներին: Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին:

Լրատվամիջոցներն արդեն մի քանի օր է ինչ գրում են, որ Հարությունյանը շուտով հեռացվելու է պաշտոնից և նշանակվելու է ԵՊՀ ռեկտոր, քանի որ չի արդարացնում հույսերը:

Հարությունյանի խոսքերով, ինքը ղեկավարում է մի ոլորտ, որտեղ կատարված աշխատանքների արդյունքները երևում են միայն 1-2 տարի հետո, իսկ ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտոր նշանակվելուն, նախարարը նշեց, որ այդ մասին խոսել է և նոր մեկնաբանություններ չի տալու:

Նախարար Հարությունյանը խոսեց նաև թատերական ինստիտուտում ծավալվող իրադարձությունների մասին, որտեղ չարաշահումներ են բացահայտվել և մի խումբ ուսանողներ պահանջում են բուհի ղեկավարության հրաժարականը: ԿԳ նախարարը նշեց, որ իրենք իրենց իրավասությունների սահմաններում փորձելու են միջոցներ ձեռնարկել, պարզելու համար, թե ինչ առնչություն ունի կատարվածի հետ ռեկտորը: Նրա խոսքերով, այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա:

Հարությունյանի պնդմամբ, եթե նույնիսկ ռեկտորը ներգրավված չի եղել կոռուպցիոն սկանդալների մեջ, դրանք եղել են նրա ղեկավարած հիմնարկում, իսկ նման դեպքերում ղեկավարը պատասխանատու է դրա համար:

  • 96
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    98
    Shares

Related Articles