Հասարակություն 

Լարված իրավիճակ կառավարության մոտ. Վարչապետն իջավ ցուցարների մոտ

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր վաղ առավոտից մի խումբ արծվաշենցիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետի հետ՝ խնդրելով լուծել իրենց բնակարանների հարց: Իրավիճակը քիչ առաջ կառավարության մոտ խիստ լարվեց, հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև: Քաղաքացիները փորձում էին մտնել գործադիրի շենք: Կառավարության մոտ ակցիա իրականացնողներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հերթով լսեց բոլորի բողոքները, իր օգնականներին հանձնարարականներ տվեց, նկարվեց քաղաքացիների հետ և հեռացավ:

Նույն շարքից