Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանում և Արցախում դուք վաղուց ոչ մի հարց լուծել չեք կարող. Արմեն Աշոտյան

analitik.am

Այսօր ֆրանսիական Le Monde-ը անդրադարձել է դեռևս 2015 թվականին Ֆրանսիական պետական France 2 հեռուստալիքի եթերում Cash investigation հետաքննական լրագրողական հաղորդման շրջանակներում լրագրողների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումերին կատարված անդրադարձին:

Հիշեցնեմ, որ պարբերականը անդրադարձել էր Ադրբեջանին՝ նշելով, թե ինչպես է Ֆրանսուա Օլանդը սեղմում բռնապետ Ալիևի ձեռքը, բացահայտել էին մի քանի ֆրանսիացի պաշտոնյաների, ովքեր հանուն խավիարային դիվանագիտության աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի վրա:

Ֆրանսիական պարբերականը պատմում էր նաև, թե ինչպես են Բաքվում հետապնդել իրենց, բռագրավել նյութերը և ընդդիմադիր գործիչների հետ արված հարցազրույցները, ջնջել դրանք:

Ի վերջո, ֆրանսիացի լրագրողները ճիշտ եզրակացության էին եկել` Ադրբեջանը անվանելով բռնապետություն, իսկ Ալիևին՝ բռնապետ:

Դե Ադրբեջանն էլ իր ինֆանտիլիզմն այս անգամ այնքան էր խորացել, որ լուրջ որոշել էին, որ իրենց զրպարտում են` անվանելով բռնապետություն, ու դատական հայց էին ներկայացնել բոլոր նրանց դեմ, ովքեր այսուհետև իրենց ու իրենց նախագահին նման կերպ կանվանեն: Սա ցինիզմ է, թե ինֆանտլիզմ, իրականության զգացումը կորցրած պետության գործունեություն, դեռևս դժվար է հասկանալ:

Այս առնչությամբ, Le Monde-ը սեպտմբերի 19-ին տեղեկացնում է, որ ֆրանսիական արդարադատությունը հաստատել է, որ որ լրագրող Էլիզ Լյուսետի կողմից Ադրբեջանը բռնապետություն անվանելը չէր կարող հիմք հանդիսանալ դատական գործի համար: Վերսալի դատարանը անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից մեղադրանքները՝ նշելով, որ «1881-ի մամուլի ազատության մասին» օրենքը չի թույլատրում օտար պետությանը՝ ֆրանսիական պետության հանդեպ մեղադրանք նախաձեռնել զրպարտության համար:

Նշվում է նաև, որ միայն պետության ներկայացուցիչները կարող են պահանջել փոխհատուցում, եթե նրանք կարծում են, որ վնաս է հասցվել իրենց հեղինակությունը կամ պատվին:

Պարբերականը նաև նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության տվյալներով, սա առաջին անգամն է, որ օտար պետությունը դատական հայց է ներկայացնում ֆրանսիացի լրագրողի վրա:

Այս ամենը ևս մեկ առիթ է հարևան երկրի բռնապետին զգուշացնելու, որ Հայաստանի հանդեպ իր հոխորտանքները հնչեցնելուց առաջ հիշի ու ֆիքսի հետևյալը. ինքն այն պետության ղեկավարն է, որը մամուլի ազատության 180 պետությունների սանդղակում 163-երորդ տեղն է գրավում:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործերին, ապա պետք է հստակ ձեզ համար ֆիքսեք մեկ այլ բան ևս. Հայաստանի ներքին խնդիրները՝ մերն են՝ հայերինս:

Մենք այն պետությունն ենք, որ միշտ միասնական ենք մեր ազգային անվտանգության հարցերում: Մեր երկրում իշխանություն և ընդդիմություն ադրբեջանական ճակատում չի կարող գոյություն ունենալ:

Ձեր հետ խոսելիս մենք Հայաստան պետություն ենք և հայ ժողովուրդ: Հայաստանում և Արցախում դուք վաղուց ոչ մի հարց լուծել չեք կարող, իսկ ոչ այդքան հեռավոր ապագայում, վստահ եմ, նաև Ադրբեջանում:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան

Նույն շարքից