Հասարակություն Քաղաքականություն Ֆեյսբուք 

Ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին. Դիանա Գասպարյան

analitik.am

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես՝ ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին և այլն: Ցանկանում եմ տեղեկացնել, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, և հիմա քարոզարշավ իրականացնելը ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Օրենքը խախտելը, ընտրակեղծարարություն անելը, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելը, տարիներ շարունակ եղել են այդ քաղաքական ուժերի գործելաոճը, ինչը անթույլատրելի է նոր իրողությունների պայմաններում և խիստ դատապարտելի:

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Նման արատավոր և հին Հայաստանին բնորոշ երևույթները կանխելու և մեղավորներին պատժելու համար անհրաժեշտ է ձեր համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ: Մենք հորդորում ենք ցանկացած նման երևույթի առկայության դեպքում դիմել ուղիղ ինձ:

ԱՀԱԶԱՆԳԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է։

Նույն շարքից