Հասարակություն 

Մշակույթի նախարարը չգիտի, թե որ հայտնիների հետ հնարավոր կլինի սելֆի անել վաղը

analitik.am

Օրեր առաջ Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումները ներկայացնելու համար կազմակերպված ասուլիսի ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում միջոցառումների շրջանակներում նաև սելֆի հնարավորություն կլինի հայտնի մարդկանց հետ:

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Մակունցը հայտարարեց, որ նախաձեռնությունը Մշակույթի նախարարությանը չէ: Իսկ նախարարության նախաձեռնությունների ցանկում են մտնում երաժշտական, թատերական ներկայացումները, արվեստին վերաբերող միջոցառումները:

Ինչ վերաբերում է սելֆիի միջոցառմանը, Մակունցը հայտարարեց, որ  նոր Հայաստանում, նոր իրավիճակում խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ նպատակ կա ցույց տալու, որ քաղաքացիների ու  հասարակական, հանրային, քաղաքական գործիչների միջև բարյեռ չկա, ու չկա անհասանելիություն:

Հարցին, թե ովքեր են այն հայտնիները, որոնց հետ հնարավոր կլինի նկարվել, նախարարը չգիտի, տեղյակ չէ, չի կոորդինացնում այդ հարցը:

Նույն շարքից