Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի կողմից իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

analitik.am

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը  տեսակամուրջի միջոցով ՀԱՊԿ անդամ երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածությանն, ասաց, որ այսօրվա դրությամբ կոնֆլիկտի կողմերն իրենք են իրենց հարցերը լուծում, և Հայաստանի կողմից իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին.

«Կարծում եմ, որ կողմերը խնդիրը միմյանց միջև կլուծեն և հույս ունեմ, որ դա կանեն խաղաղ ճանապարհով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի հետ կապված հարուցված քրեական գործին, ապա նա նշեց. «Հարցը լուծվում է այն կանոնակարգով, որը կա կառույցում: Թե ինչպես կլուծվի այն, կորոշեն անդամ երկրները: Միջադեպը ոչ մի կերպ չի խոչընդոտել ՀԱՊԿ-ի կազմակերպած զորավարժություններին: Յուրի Խաչատուրովն իր աշխատավայրում է: Մենք նրա հետ հաղորդակցվում ենք: Այնպես որ, միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել մեր ծրագրերի վրա»:

Հիշեցնենք, որ  վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։

Նույն շարքից