Հասարակություն Սպորտ 

Դեռ պատասխան կտան եղբորս արցունքների համար. Ռոնալդուի քույրը զգուշացնում է

analitik.am

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, Ինսթագրամի իր էջում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իտալական ակումբի և իսպանական «Վալենսիայի» միջև հանդիպման ժամանակ եղբոր կարմիր քարտին:

Նշենք, որ այդ կարմիր քարտն առաջինն էր պարտուգալացու համար ՉԼ-ի շրջանակներում: Ռոնալդուի հեռանալը չխանգարեց թուրինցիներին հաղթանակ տոնել:

«Ամաչում եմ այդ ֆուտբոլի համար: Ես հավատում եմ, որ արդարությունը կհաղթի: Նրանք ցանկանում են ոչնչացնել եղբորս, սակայն Աստված երբեք չի քնում: Նրանք դեռ պատասխան կտան քո արցունքների համար»,-գրել է Ավեյրուն:

 

Նույն շարքից