Քաղաքականություն 

Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են. Վարչապետը՝ ցուցարարների քայլի մասին

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության նիստից հետո մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում գործադիրի շենքի մոտ, փորձեցին ներխուժել կառավարության շենք, ինչի արդյունքում հրմշտոց սկսվեց նրանց և ոստիկանների միջև:

Դրանից հետո ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով լսեց բոլորի բողոքները, խոստացավ զբաղվել խնդիրներով և վերադարձավ կառավարության շենք:

Հարցին, թե ինչու էին քաղաքացիները բռնությամբ՝ դռներին հարվածելով փորձում մուտք գործել շենք, վարչապետը հայտարարեց. «Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են»:

 

Նույն շարքից