Քաղաքականություն 

Դեսպան Բադեյանի հրաժեշտի հանդիպումը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 19-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ:

Ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը և կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային կապերի ամրապնդման, մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման առումով։ Նախարարը դրվատանքով խոսեց դեսպան Բադեյանի՝ պաշտոնավարման ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու և զարգացնելու ջանքերի մասին, ինչպես նաև կարևորեց հայ համայնքի նշանակալից դերակատարությունը Քուվեյթում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Հանրապետությանը և Քուվեյթի արտաքին գործերի նախարարությանը` ցուցաբերվող մշտական աջակցության և սերտ փոխգործակցության համար: Դեսպան Բադեյանը իր խոսքում ևս կարևորեց տեղի հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերությունների համատեքստում՝ ընդգծելով Քուվեյթի պետության կողմից հայ համայնքի հանդեպ հոգատար և հյուրընկալ վերաբերմունքը:

  • 102
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    106
    Shares

Related Articles