Քաղաքականություն 

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ. Վլադիմիր Պուտինը՝ Արմեն Սարգսյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին եւ ընթանում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման հունով:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն»:

Նույն շարքից