Հասարակություն 

Լիոնից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են առողջապահության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները

analitik.am

Երևանի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջև համագործակցության ծրագրով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Լիոնի «Le Vinatier» հիվանդանոցի տնօրեն Պասկալ Մարիոտտիի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով ֆրանսիացի հյուրերին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունների համատեքստում արդեն մի շարք փոխադարձ ծրագրեր են իրականացվել, որոնք կշարունակվեն նաև առաջիկայում:

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հիշյալ հիվանդանոցի տնօրեն Պասկալ Մարիոտտին նշել է, որ բուժհաստատությունը 2000 թվականից սկսած համագործակցություն է ծավալել Հայաստանում: Պ. Մարիոտտին նաև ասել է, որ քաջատեղյակ է Երևանի և Լիոնի միջև կյանքի կոչված ծրագրերին, իսկ այժմ էլ պատվիրակության անդամների հետ Երևան է ժամանել քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների հետ որոշակի ծրագրեր իրագործելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից