Հասարակություն 

Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեղափոխող հայկական բեռնատարի վրա

analitik.am

Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեղափոխող հայկական բեռնատար մեքենա:

Հայտնի է, որ բեռնատար մեքենան Հայաստանից ուղևորվում էր դեպի Նիդերլանդներ:

Դիլովա շրջանում ավազակախմբի 5 անդամ ոստիկանական համազգեստ հագած կանգնեցրել են բեռնատար մեքենան և ներկայանալով որպես ոստիկաններ վարորդին հրահանգել են իջնել մեքենայից: Այնուհետև կապկպելով վարորդին՝ ավազակախմբի անդամները թալանել են մեքենան:

Որոշ ժամանակ անց անցորդները հայտնաբերել են կապկպված վարորդին և հայտնել ոստիկանությանը: Ոստիկաններին հաջողվել է բռնել ավազակախմբի յոթ անդամներից հինգին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակախմբի մեջ եղել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ: Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել գողոնը:

ermenihaber.am

Նույն շարքից