Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգյանն, ամենայն հավանականությամբ, կհետևի իր նախորդների օրինակին

analitik.am

«Նիկոլ Փաշինյանը, նախ, թող բարի լինի ներողություն խնդրի Սերժ Սարգսյանից ու նաև Ռոբերտ Քոչարյանից հրապարակային վիրավորելու համար: Դրանից հետո նոր կմտածենք՝ գնա՞լ, թե՞ չգնալ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե մասնակցելու է արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության տոնին նվիրված միջոցառումներին:

Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ երեք նախագահներին էլ հրավեր է ուղարկվելու տոնական միջոցառումներին մասնակցելու համար:

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել էինք, որ առաջին ու երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն արդեն մերժել են հրավերը:

Նույն շարքից