Հասարակություն 

Ինչ հիմքով է կալանք դրվել Սաշիկ Սարգսյանի հաշիվների վրա. Պարզաբանում է ԱԱԾ տնօրենը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու համար Ազգային ժողովում գտնվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին, ասաց, որ հիմա քննություն է ընթանում, ինքը չի կարող որևէ բան հայտնել գործից, քննությունն իրականացնում է Քննչական կոմիտեն և պետք է բոլոր հարցերով դիմել հենց այդ կառույցին:

Հարցին, թե տարօրինակ չէ արդյո՞ք, որ ԱԱԾ տնօրենին են ձայնագրում, Վանեցյանն ասաց, որ շատ երկրներում շատ ձայնագրություններ են եղել առհասարակ և հիմա՝ տեխնիկայի դարում  խոցելի տեղեր լինում են. «Ես թաքուն որևէ բան չեմ անում, ես կարող եմ պատասխան տալ իմ ցանկացած արածի և ասածի համար»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ հիմքով է կալանք դրվել Ալեքսանդր Սարգսյանի հաշիվների վրա, Վանեցյանն ասաց, որ քրեական գործ կա հարուցված և հենց այդ հիմքով է կալանք դրվել: Նրա խոսքերով, քննությունը կընթանա և ընթացքում պարզ կլինի, թե ինչ է արվելու այդ գումարի մասով:

Նույն շարքից