Հասարակություն 

Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

analitik.am

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը ազգի միասնականության զորացման գործում: Ընդգծվեց, որ, անկախ տարբեր պայմաններից և կրոնական հայացքներից, աշխարհասփյուռ հայորդիների հոգում և գիտակցության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ընկալվել է իբրև երաշխավոր ազգային ինքնության պահպանման և հարատևման:

Հանդիպմանը խոսվեց նաև հոգևոր զարթոնքի և Հայաստանում ու Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդության հետ տարվող աշխատանքների մասին:

Նույն շարքից