Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Տիգրան Թորոսյանը հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի գործի շրջանակներում

analitik.am

Մարտի 1-ի հետ կապված արժե խոսել քննությունից հետո: Սեպտեմբերի 20-ին խորհրդարանում հայտարարել է ողբերգական իրադարձությունների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ հարցաքննվել  է արդյո՞ք մարտի 1-ի գործի շրջանակներում, թե՝ ոչ:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով առաջին վճիռներին, որոնցով Հայաստանին պարտավորեցրել են փոխհատուցում վճարել քաղաքացիներին, Թորոսյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի անդամ է և պարտավոր է կատարել ՄԻԵԴ-ի վճիռը:

Թորոսյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ զգացողություններով է Ազգային ժողով եկել՝ հայտնելով, որ պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ չէ, որ լինում է խորհրդարանում, ուղղակի այդ մասին չի խոսվել, իսկ զգացողություններն այնպիսին են, ինչպիսին միշտ եղել են:

Նույն շարքից