Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը խոսելուց առաջ պետք է մտածի. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Քաղաքական դաշտում բոլորը, նախևառաջ քաղաքական իշխանությունն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է պահպանեն կոռեկտությունն ու քաղաքական էթիկետը: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին քաղաքական դիակ էր անվանել:

«Ամեն ինչ անցողիկ է, պարոն վարչապետ: Սա էլ կանցնի, ինչպես կասեր Սողոմոն Իմաստունը: Բայց մենք պարտավոր ենք ապրել ու գործել համերաշխության ու հարգանքի մթնոլորտում»,-նշել է ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովը կարծիք է հայտնել, որ գործընկերային համագործակցությունն ու կոռեկտությունը պահանջում են, որպեսզի վարչապետը  խոսելուց առաջ մտածի:

 

Նույն շարքից