Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանի նախագահական աթոռի համար պայքարողների թիվը հասել է 19-ի

analitik.am

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահին գրանցել է 19 թեկնածուի, որոնք պայքարում են նախագահական աթոռի համար:

Ինչպես հայտնում են հարևան երկրի լրատվամիջոցները, թեկնածուների գրանցումը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 28-ը:

Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 28-ին:

Հավելենք, որ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն հայտնել է նախագահական պայքարին չմասնակցելու մասին:

Նույն շարքից