Հասարակություն 

Ինչու ամբողջությամբ չի գաղտնազերծվում Մարտի 1-ի գործով 0038 գաղտնի հրամանը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե երբ է ամբողջությամբ գաղտնազերծվելու Մարտի 1-ի գործով 0038 գաղտնի հրամանը, ասաց, որ չի գաղտնազերծվել հրամանի այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկ անգամ է դժգոհել, որ հրամանն ամբողջությամբ չի գաղտնազերծվում, իսկ իրավապահները նշում են, որ գաղտնազերծման ծավալների մասին որոշումը կայացնում է Պաշտպանության նախարարությունը:

 

Նույն շարքից