Գլխավոր Քաղաքականություն 

Ես զորակցությունս եմ հայտնում Նաիրա Զոհրաբյանին. Նիկոլ Փաշինյանը տեղյակ է

analitik.am

Քարոզչությունն այնպիսի երևույթ է, որ  դրա ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր են լինում: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով քարոզարշավի մասին և հավելելով, որ դա նորմալ է:

Վարչապետի խոսքերով, կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերն օրինականության սահմաններում են մնացել. «Ի դեպ, ասեմ՝ ես տեղյակ եմ, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն մտահոգություններ է հայտնել համացանցում իր հասցեին հնչած արտահայտությունների և վիրավորանքների կապակցությամբ: Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել  նրան և ասել, որ դա իսկապես անթույլատրելի է» :

Փաշինյանը նշեց, թե անթույլատրելի է առհասարակ, որ ՀՀ քաղաքացիներն իրար հետ հարաբերվեն վիրավորանքներով. «Իհարկե լինում է, որ նյարդերը տեղի են տալիս, դա կարելի է հասկանալ: Բայց մենք պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտի համար»:

 

Նույն շարքից