Քաղաքականություն 

Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա. Դավիթ Տոնոյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության անկախության տոնը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար ամենաբաղձալի տոնն է: Այս մասին նախարարը հայտարարեց լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ հավելելով, որ ինքն անձամբ քվեարկել է անկախության օգտին:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Հայաստանը կիսանկախ է, Տոնոյանը հայտարարեց, որ նման բան չկա՝ նշելով, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը ձեռք է բերել անկախություն և ինքնակառավարվում է շատ հզոր կերպով. «Քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել մեր անկախության վրա: Հակառակը՝ դրանք ամրապնդում են մեր անկախությունը»:

Տոնոյանը նշեց, որ Հայաստանը կարողանում է դիմագրավել մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միավորման ու միասնական Հայաստան ունենալուն, Տոնոյանն ասաց, որ մենք արդեն միասնական Հայաստան ենք կառուցում:

Նույն շարքից