Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սպիտակի մեջ նաև սև կա. Արմեն Սարգսյանը՝ մարդկանց սպիտակների ու սևերի բաժանելու մասին

analitik.am

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախագահականում անկախության տոնի առթիվ պարգևներ հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանեց նաև որոշ գործիչների կողմից հասարակությանը սպիտակների և սևերի բաժանելու մասին հարցին:

Նախագահ Սարգսյանը նշեց, որ կպատասխանի որպես ֆիզիկոս. «Դուք երկու գույն նշեցիք՝ սև և սպիտակ: Իրականում սպիտակ գույնը մեկ գույն չէ, այն բոլոր գույների համախմբվածությունն է: Սպիտակ չենք ունենա, եթե չհամախմբենք բոլոր գույները, նույնիսկ՝ սևը» :

Հարցին, թե ինչ է ցուցանում առակը, Սարգսյանն ասաց, թե դա կթողնի, որ մարդիկ մտածեն:

Ճշտող հարցին, թե կան արդյո՞ք ամեն դեպքում սև ուժեր, նախագահն ասաց, թե չգիտի, լրագրողները պետք է դատեն, իսկ իր պատասխանն այն է, որ մեր երկիրը պետք է միասնական լինի՝ անկախ տեսակետներից. «Պետք է հարգենք իրար, ունենանք հանդուրժողականություն: Պետք է ունենանք արտահայտվելու ազատություն և լսելու մշակույթ: Եթե չունես լսելու ունակություն, մի սպասիր, որ քեզ կլսեն»:

Նույն շարքից